Հանրային կապերի և տեղեկատվության Կենտրոնը ուսումնագիտական բաց դասի շրջանակներում հյուրընկալել էր Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներին։ Արհեստական բանականանությանը նվիրված բաց դասը վարում էր Կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը։ Ուսանողներին ծանոթացնելովԿենտրոնի աշխատանքի հիմնական ուղղություններին՝ Գոռ Ծառուկյանը մանրամասնել է արհեստական բանականության արդի գործիքներից գրագետ օգտվելու հնարավորությունները՝ շեշտելով դրանց ուսումնաօժանդակ դերն ու կիրառության բազմոլորտությունը։
Դասընթացին բանախոսը հատուկ ուշադրություն է հրավիրել մարդու կողմից ամբողջովին կառավարելի արհեստական բանականության հնարավորություններին, որոնք իրենց նորարարության և արագ կատարելագործվելու հաշվին մոտ ապագայում հավակնում են դառնալ անփոխարինելի և լրակազմ տեխնոլոգիաներ։ Ուսանողները տեղում փորձարկել են արհեստական բանականության որոշ գործիքներ, որոնք ներկայում լայնորեն կիրառվում են հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում: Ուսանողները սովորել են, թե ինչպես է արհեստական բանականությունն օգնում մշակել և վերլուծել հասարակական կարծիքը, ինչպես նաև նպաստում պետական մարմինների հաղորդակցման արդյունավետության բարձրացմանը:
Ինտերակտիվ և գործնական դասընթացի արդյունքում դասընթացավար Գոռ Ծառուկյանը տրամադրել է արհեստական բանականության հայալեզու աղբյուրների հասցեները և պատասխանել ուսանողների հարցերին։