Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանում ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026թթ. հայեցակարգի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի հանդիպում-քննարկումը:

Հանդիպման օրակարգում ընդգրկված են եղել Հայեցակարգի գործողությունների ծրագրից բխող միջոցառումների իրականացման ընթացքի քննարկումն ու ամփոփումը, ինչպես նաև հետագա քայլերի հստակեցումը:

Աշխատանքային խմբի կողմից դիտարկվել են երեք հիմնական ուղղություններով նախատեսված գործողությունները, որոնք բխում կամ համընկնում են Հայեցակարգով նախատեսվող միջոցառումներին: Մինչև 2023թ. ավարտը նախատեսվում է իրականացնել կատարված աշխատանքների քարտեզագրում՝ շահագրգիռ մարմինների տվյալները մեկ միասնական փաստաթղթում ամփոփելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցել են միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, լրատվամիջոցների և պետական մարմինների ներկայացուցիչներ:

Հայեցակարգից բխող գործողությունների ինտենսիվ իրականացումը նախատեսված է 2025-2026 թվականի ընթացքում: