ՀՀ կառավարությանը հաղորդակցության ռազմավարական բարեփոխումների տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով՝ ԵՄ ֆինանսավորմամբ B&S Europe կազմակերպությունը փորձագետների համար հայտարարում է բաց մրցույթ հետևյալ հաստիքներով.
Աջակցող փորձագետ 1. Պետական կառավարման բարեփոխումների փորձագետ
Պարտականություններ
Վերլուծել Հայաստանի կառավարության ներկայիս կառուցվածքային ճարտարապետությունը,
Առաջարկել այնպիսի կառուցվածք, որը կնպաստի կառավարության հաղորդակցության արդյունավետ գործարկմանն ու համակարգմանը, ինչպես նաև տեղեկատվության սահուն և թափանցիկ փոխանցմանը հանրությանը:
Պահանջներ
Մագիստրոսի կոչում հանրային կառավարման, քաղաքագիտության կամ նմանատիպ այլ բնագավառում։
Առնվազն 8 տարվա ընդհանուր մասնագիտական փորձ պետական կառավարման ոլորտում։
Առնվազն 5 տարվա հատուկ փորձ պետական կառավարման բարեփոխումների քաղաքականության մշակման և/կամ իրականացման գործում։
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերում փորձը Instrument of Pre-Accession Assistance (IPA)-ում և/կամ Արևելյան գործընկերության երկրներում կդիտվի որպես առավելություն։
Աջակցող փորձագետ 2. Պետաիրավական/օրենսդրական հարցերի փորձագետ
Պարտականություններ
Վերլուծել Հայաստանի կառավարության հաղորդակցությանը վերաբերող գործող օրենսդրությունը և կարգավորող դաշտը,
Առաջարկել փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են առաջարկվող կառուցվածքի գործարկմանն ու անխափան գործունեությանն աջակցելու համար:
Պահանջներ
Մագիստրոսի կոչում իրավագիտության ոլորտում,
Առնվազն 8 տարվա ընդհանուր մասնագիտական փորձ իրավաբանության ոլորտում, գերադասելի է պետական մարմիններում կամ խորհրդարանում իրավական պաշտոններում,
Կառավարության հաղորդակցության և տեղեկատվության ազատության հետ կապված Հայաստանի օրենսդրական և կարգավորող դաշտի ընդհանուր իմացություն,
Օրենսդրության վերլուծության և մշակման առնվազն 4 տարվա հատուկ փորձ, ներառյալ Հայաստանում կամ Արևելյան գործընկերության երկրներում օրենքների և/կամ ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակում:
Հայերենի և անգլերենի աշխատանքային իմացությունը պարտադիր է։
Աջակցող փորձագետ 3. Հանրային ֆինանսների կառավարման փորձագետ
Պարտականություններ
Վերլուծել առաջարկվող կառուցվածքի հարկաբյուջետային և բյուջետային ազդեցությունը,
Համակարգել՝ առաջարկելով/մշակելով համապատասխան օժանդակ օրենսդրություն կամ կանոնակարգեր՝ առաջարկվող փոփոխությունների տնտեսական և ֆինանսական գնահատման միջոցով:
Պահանջներ
Մագիստրոսի կոչում ֆինանսների, տնտեսագիտության կամ նմանատիպ այլ բնագավառներում:
Առնվազն 8 տարվա ընդհանուր մասնագիտական փորձ պետական ֆինանսների կառավարման ոլորտում, նախընտրելի է կենտրոնական մակարդակի պետական հաստատություններում,
Տեղեկացվածություն Հայաստանում ծրագրային բյուջետավորմանն ու բյուջետային օրենքներին,
Առնվազն 4 տարվա փորձ պետական ֆինանսների քաղաքականության և գործընթացների ոլորտում, ներառյալ բյուջետային գործընթացներ, մեթոդաբանություններ և մոտեցումներ:
ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերում աշխատանքային փորձ։
Անգլերենի աշխատանքային իմացությունը պարտադիր է։
Աջակցող փորձագետ 4. Ռազմավարական հաղորդակցության փորձագետ
Պարտականություններ
Առաջարկել ՀՀ կառավարության հաղորդակցության ընդհանուր ճարտարապետության վերանայված հայեցակարգ, որը կապահովի ՀՀ կառավարության ռազմավարական, հետևողական և համակարգված հաղորդակցություն:
Առաջարկել գերատեսչությունների հաղորդակցության բաժինների և ստորաբաժանումների վերանայված նախագիծ՝ ներառելով գործող կանոններ և ընթացակարգեր։
Առաջարկել վերանայված հայեցակարգի իրագործման համար անհրաժեշտ կազմակերպչական և իրավական փոփոխությունները,
Համակարգել այս գործունեության մեջ ներգրավված փորձագետների աշխատանքը և հաղորդակցության ճարտարապետության վերանայման ընդհանուր առաջարկի կազմումը:
Պահանջներ
Մագիստրոսի կոչում հաղորդակցության, լրագրության, մեդիայի կամ նմանատիպ այլ բնագավառում:
Առնվազն 8, գերադասելի է 10 տարվա ընդհանուր մասնագիտական փորձ հաղորդակցության/հասարակայնության հետ կապերի ոլորտում, գերադասելի է պետական հաստատություններում,
Առնվազն 5 տարվա հատուկ փորձ կառավարությունում հաղորդակցության պատասխանատուի պաշտոնում կամ որպես ռազմավարական հաղորդակցության խորհրդատու,
Առնվազն 3 տարվա փորձ հաղորդակցության/հասարակայնության հետ կապերի բաժինների կառավարման ոլորտում,
Արևելյան գործընկերության, Արևմտյան Բալկանների և Արևելյան Եվրոպայի երկրներում ռազմավարական հաղորդակցության ոլորտում փորձը, ինչպես նաև պետական կառույցների համար հաղորդակցման ռազմավարությունների մշակման և իրականացման փորձը կդիտվի որպես առավելություն:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է, հայերենի և/կամ ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Աջակցող փորձագետ 5. Մեդիա և հաղորդակցության փորձագետ
Պարտականություններ
Վերլուծել առկա ընթացակարգերը, որոշումների կայացման մեխանիզմները և ՀՀ գերատեսչությունների հաղորդակցման թիմերի անդամների շրջանում ԶԼՄ-ների, հասարակայնության հետ կապերի առնչությամբ մասնագիտական պարտականությունների բաշխումը:
Առաջարկել հայեցակարգ, որը կապահովի ԶԼՄ-ների և հասարակայնության հետ կապերի հետևողական և համակարգված կառավարում ՀՀ կառավարության մակարդակով` համաձայն հաղորդակցության ճարտարապետության առաջարկվող հայեցակարգի:
Առաջարկել հանրային կապերի ստորաբաժանումների կառուցվածք և մի շարք կանոններ, մեխանիզմներ, գործառնական ընթացակարգեր և մասնագիտական պարտականություններ, որոնք կապահովեն արագ և արդյունավետ որոշումների կայացում՝ ԶԼՄ-ներին և լայն հանրությանը տրամադրվող հաղորդագրությունների մշակման և տարածման, ինչպես նաև տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենսդրության համարժեք կիրառման գործընթացներում:
Պահանջներ
Մագիստրոսի կոչում մեդիայի, հաղորդակցության, լրագրության կամ նմանատիպ այլ բնագավառում:
Առնվազն 8, գերադասելի է 10 տարվա ընդհանուր մասնագիտական փորձ Հայաստանյան մեդիա/լրագրության և/կամ հասարակայնության հետ կապերի ոլորտում։
Առնվազն 2, գերադասելի է 4 տարվա մասնագիտական փորձ հաղորդակցության մասնագետի պաշտոնում, որտեղ լրատվամիջոցների և հասարակայնության հետ կապը հիմնական պարտականություն է եղել։
Առնվազն 2, գերադասելի է 4 տարվա փորձ մեդիա արշավների և հասարակայնության հետ կապերի գործունեության կազմակերպման և իրականացման ոլորտում:
Հաղորդակցության/հասարակայնության հետ կապերի թիմերի կազմակերպչական կառուցվածքի մշակման և ԶԼՄ-ների և հասարակայնության հետ կապերի հետ կապված մասնագիտական պարտականությունների բաշխման, ինչպես նաև կառավարության գործունեությանն առնչվող մեդիա արշավներում փորձը կդիտվի որպես առավելություն:
Հայերենի լեզվակիր լինելը և անգլերենի գերազանց կամ լավ իմացությունը պարտադիր է։
Դիմելու կարգը
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (անգլերեն լեզվով և EuropeAid ձևաչափով) և հետաքրքրության նամակը [email protected] էլ․ հասցեին՝ մինչև 2023 թվականի օգոստոսի 3-ը։
Սկզբնաղբյուրը՝ www.bseurope.com
Comments are closed, but trackbacks and pingbacks are open.