ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ստեղծված «Օրբելի» կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնախնդիրներն ու ռազմավարությունը» միջազգային գիտագործնական համաժողովին, որը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի առաջին կեսին:

Ընդունվում են գիտական հոդվածներ, որոնք գրախոսվելու են։ Դրական եզրակացությամբ գրախոսված հոդվածները կհամարվեն ԲՈԿ-ի կողմից ընդունված գիտական աշխատանք և կզեկուցվեն համաժողովում:

Հոդվածները ներկայացնելու վերջնաժամկետը 2019թ. օգոստոսի 20-ն է:

Հոդվածներին ներկայացվող պահանջները։

Ներկայացվող հոդվածները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական ռազմավարության վերաբերյալ գիտականորեն հիմնավորված առաջարկներ, ինչպես բնակչության բնական աճի, այնպես էլ՝ միգրացիայի հարցերում:
Ընդունելի են նաև այլ ոլորտների ռազմավարությունների վերաբերյալ հոդվածներ, որոնք, ուղղակիորեն չառնչվելով Հայաստանի ժողովրդագրական վիճակին, ունակ են դրական կամ բացասական ազդեցություն ունենալ։
Ընդունելի են հոդվածներ, որոնք վերաբերում են ժողովրդագրական քաղաքականության ու ռազմավարության մշակման և գնահատման ժամանակակից տեսություններին և մեթոդաբանական մոտեցումներին, որոնց կիրառությունը Հայաստանում կարող է իրատեսական և արդյունավետ լինել։
Հոդվածները կարող են վերաբերել հետևյալ ոլորտներին.
տնտեսական,
սոցիալական,
առողջապահական,
մշակութային,
կրթական,
ինֆորմացիոն,
ռազմական,
տարածքային քաղաքականություն,
ենթակառուցվածքներ,
պատմական փորձ (իրատեսական և արդյունավետ Հայաստանի կամ Արցախի համար)
Ուղեղների արտահոսքի կանխում, նվազեցում և վերադարձ,
Այլ ոլորտներին վերաբերող հոդվածներ։
Տեխնիկական պահանջները

Հոդվածների ծավալը՝ մինչև 15 էջ, ներառյալ՝ գրաֆիկները, աղյուսակները, անոտացիան (հայերեն, անգլերեն, ռուսերեն) և հանգուցային բառերը (հայերեն, անգլերեն, ռուսերեն)։

Հոդվածներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով։

Համաժողովի կազմակերպչական խորհրդի հեռ.՝ 060-40-70-40; 096-55-75-38